Կլայեկագործությունը պղնձե տարաները անագով պատելու արհեստն է: Նախկինում կենցաղում օգտագործվում էին բացառապես պղնձե տարաներ և ափսեներ, և որպեսզի դրանք օգտագործման ընթացքում չժանգոտվեին նախապես պատվում էին անագով կամ այսպես կոչված կլայեկով: Անագապատող վարպետին անվանում էին կլեկչի:

Կլայեկագործ արհեստավորները հիմնականում հայերն էին։ Հատկապես Ադանայի հայերի շրջանում այդ աշխատանքը պահանջված էր։ 1915-ի ցեղասպանության հետևանքով կլեկչիները և մյուս հայ արհեստավորները ստիպված էին թողնել ամեն ինչ և հեռանալ: Մինչև 1956 թվականը, օրինակ՝ Ադանայում մնացած 15 հայ վարպետներից միայն 2-ն են շարունակել այս գործը։ Ավելի ուշ նրանք էլ հեռացան։

Արհեստները Արևմտյան Հայաստանում միշտ էլ հարգի են եղել: Շատ հաճախ նույնիսկ տվյալ արհեստը ազգանվան հիմք է հադիսացել և ընտանիքին կոչել են հենց այդ ազգանունով: Սակայն գիտության և տեխնիկայի զարգացումը հանգեցրեց մի շարք արհեստների վերացմանը: