Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է եզդիների դեմ իրագործված ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։

Եզդիների դեմ ԴԱԻՇ-ի իրականացրած ջարդերը  որպես ցեղասպանություն ճանաչելու համար Բունդեսթագում արտահերթ նիստ է տեղի ունեցել Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների և Ազատ դեմոկրատական և գլխավոր ընդդիմադիր կուսակցություն համարվող Քրիստոնեական միություն կուսակցությունների համատեղ պատրաստած բանաձևի շրջանակում։

Դաշնային ժողովի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդտը, ով նախագահում էր նիստը, ողջունեց նիստին ներկա գտնվող եզդիներին, այդ թվում՝ նրամց կրանական առաջնորդներին։ 

Ավելի ուշ Բունդեսթագում տեղ զբաղեցնող կուսակցությունների ներկայացուցիչները ելույթ ունեցան և իրենց աջակցությունը հայտնեցին օրինագծին, ինչպես նաև կարծիք հայտնեցին, որ «Պառլամենտը նույնիսկ ուշացել է նման որոշում կայացնելու հարցում»։ Ձախ կուսակցություն խմբակցությունը ցանկություն հայտնեց, որ թուրքական պետության հարձակումները Շենգալի վրա դադարեցվեն։

Ձախ կուսակցության անդամ Դաղդելենն այսպես ասաց. «Եթե ցանկանում եք պաշտպանել Շենգալը և եզդիներին, պետք է անհապաղ դադարեցնեք թուրքական պետության հարձակումները, որոնք հակասում են միջազգային իրավունքին»։

Կուսակցության ներկայացուցիչների ելույթներից հետո օրինագիծը ներկայացվեց քվեարկության։ Օրինագիծը ընդունվեց միաձայն։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է մեր բարեկամ ազգին՝ եզդի ժողովրդին պատմական անարդարության վերականգնամն համար տարվող պայքարում հաղթանակելու կապակցությամբ։ Հիշելով որ  20-րդ դարում Արևմտյան Հայստանում հայերի  դեմ իրագործված առաջին ցեղասպանությանը զոհ գնացին նաև հազարավոր եզդիներ։

https://www.bundestag.de