44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր կարող լինել առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախագահի 2020 թ․ հոկտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրի վրա։

Հատկանշական է, որ համաձայն ադրբեջանական օրենսդրության, Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախյան տարածքներ մուտքի թույլտվություն տալիս է Ներքին գործերի նախարարությունը՝ քաղաքացու գրավոր կամ էլեկտրոնային դիմումի հիման վրա: Այլ կերպ ասած, ոչ պաշտոնյան կամ ոչ հանրային գործիչ  քաղաքացին իր հայեցողությամբ չի կարող ազատ մուտք գործել կամ հանգիստ տեղաշարժվել նշված տարածքներով:

Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկո-ակտիվիստներ» հռչակած, բայց իրականում Ադրբեջանի կառավարության գործակալները ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիքն են (Տե՛ս նաև այս փաստերը՝ https://tatoyanfoundation.org/ovkher-en-irakanum-arcax 

Արման Թաթոյան