Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Լեմկինի ինստիտուտը վերահաստատում է, որ Արցախում մարդասիրական ճգնաժամը բորբոքում է տարածաշրջանի անկայունությունը ու նաև խախտում է միջազգային քրեական օրենքը, մարդու իրավունքների օրենքը և 2020թ. նոյեմբերի հրադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է հարգի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասվում է ինստիտուտի թվիթերյան գրառման մեջ:

Արևմտյան Հայաստանի կազմում Արցախը, ինչպես նաև հայկական այլ շրջաններ ստացել են միջազգային ճանաչում դեռևս 1920 թվականին և պետք է ամեն կերպ արգելել բնիկ հայերի հերթական ցեղասպանությունը՝ այս անգամ արդեն Ադրբեջանի ձեքով կատարվող:

Leave a Reply