Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Creative Armenia-ն մեկնարկում են Արցախի վերաբերյալ իրազեկման և կրթական քարոզարշավ` պայմանավորված Արցախում շարունակվող մարդասիրական ճգնաժամով:

Արցախում ահագնացող մարդասիրական ճգնաժամով պայմանավորված, որը Ադրբեջանի կողմից Բերձորի շրջանի շրջափակման հետևանքով հանրապետությունում ապրող 120 000 հայերի կանգնեցրել է սննդի, առողջապահական և մարդասիրական օրեցոր խորացող ճգնաժամի առջև, «Չտեսնված Հանրապետություն» ֆիլմի պրոդյուսերները որոշում են կայացրել ֆիլմը թվային տարբերակով հասանելի դարձնել աշխարհի բոլոր անկյուններում: 

Ֆիլմի թողարկմանը զուգահեռ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Creative Armenia-ն մեկնարկում են իրազեկման և կրթական քարոզարշավ: Կառավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության գործում ներգրավված կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար ցուցադրություններ են կազմակերպվում Լոնդոնում, Մադրիդում, Բեռլինում, Ցյուրիխում և այլ քաղաքներում: Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ։ 

https://watch.eventive.org/invisiblerepublic/play/63c12aacbd4f4300459fe4cf/63c126ec629438005c965896

Թվային դիտողների համար կազմակերպվում են առցանց միջոցառումներ։ Միացե՛ք ZOOM-ի ուղիղ եթերում տեղի ունեցող քննարկմանը հունվարի 24-ին, Արցախի ժամանակով 23:00-ին (11:00՝ Լոս Անջելես, 14:00՝ Նյու Յորք, 20:00՝ Փարիզ)։ Խնդրում ենք գրանցվել այստեղ։ https://zoom.us/webinar/register/WN_xGlxkno0Q2-uPAIos8Q_bg