Խավեթն Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր և փոքր գյուղերից մեկն է:
Քաղաքից հեռու լինելը, գազաֆիկացման բացակայությունը, անբարեկարգ ճանապարհը, աշխատատեղերի և երիտասարդների զբաղվածությունն ապահովող հաստատություների բացակայությունը, գրավված Արևմտյան Հայաստանին շատ մոտ լինելը, այն խնդիրների մի մասն են, որոնք ստիպում են խավեթցիներին լքել իրենց գյուղը: Նրանք գնում են՝ փնտրելով ավելի բարեկեցիկ կյանք, որ իրենց երեխաներն էլ չանցնեն այն դժվարություների միջով ինչ իրենք են անցել:
Խավեթում մարդիկ զբաղվում են և անասնապահությամբ, և հողագործությամբ, որոնք էլ գյուղացիների հիմնական ապրուստի միջոցներն են: Խավեթի երեխաների մանկությունը դեռ չսկսած ավարտվում է: Վաղ տարիքից երեխաները գյուղատնտեսական ծանր աշխատանք են կատարում։
Ինչպես նշում է գյուղացիներից մեկը՝ խնդիրները ստիպում են հեռանալ գյուղից, ինչքան էլ սիրես ծննդավայրդ, բայց գյուղում ոչինիչ չկա: Երիտասարդների համար ոչ մի զբաղմունքի միջոց չկա։
Նշենք, որ Խավեթ գյուղում այժմ ապրում է 55 ընտանիք, մինչդեռ 2000-ականերին բնակվել է մինչև 100 ընտանիք: Արևմտյան Հայաստանը դիմում է համայն հայությանը, այս խնդիրների լուծմանն աջակցելու համար, քանի որ չպետք է թույլ տալ բնիկ հայերին հերթական հայրենազրկում: Տարածքները հայկական են այնքան ժամանակ, քանի դեռ հայեր կան այնտեղ, իսկ այս պարագայում հայությանը այդ տարածքներում մեր օգնությամբ անգամ պահելը մեզ համար գերխնդիր պետք է լինի: