Այսօր Բրյուսելում նախանշված է ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որը նախագահելու է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի Հանրապետություն նոր առաքելություն ուղարկելու թեման, որը պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։

«Ակնկալվում է, որ նախարարները որոշում կկայացնեն տարածաշրջանում կայունությանը նպաստելու համար առաքելություն ստեղծելու մասին»,- հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Բերձորի ճանապարհի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։Եվրամիության կողմից գործադրվող ջանքերը առավել քան հասցեական պետք է լինեն, մինչև անգամ բռնազավթիչ Ադրբեջանի դեմ բիրտ ուժի կիրառմամբ: Պետք է պատժամիջոցներ կիրառել ագրեսոր երկրի նկատմամբ, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, որը այս պահի դրությամբ 120 հազար բնիկ հայերի պահում է պատանդի կարգավիճակում, լուրջ հումանիտար ճգնաժամ առաջացնելով այնտեղ:

Leave a Reply