Հայերի դեմ իրագործված ցեղասպանության արդյունքում հայության զգալի մասը հայրենալքվեց՝ հաստատվելով տարբեր երկրներում:

1970-ականներին՝ հայերի դեմ իրագործված  ցեղասպանությունից ավելին քան կես դար անց տարագիր հայությունը  ծանր իրավիճակում էր գտնվում և 1975 թվականին ձևավորվեց ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որը  ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն էր։ 

Ամեն տարի հունվարի 20-ին բազմիվ հայեր այցելում են Եռաբլուր, իրենց հարգանքի տուրքը մատուցելու  ԱՍԱԼԱ-ի  նահատակներին: Այս տարի ևս Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը այցելեց եռաբլուր  և ծաղիկներ խոնարհեց հուշաքարի մոտ: Այն ինչ արել են հերոս նահատակները՝ եղել է հանուն հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրության և խնդրի բարձրաձայնման համար:ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ-ի) նպատակն էր զինված գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա և թուրքական պետությանը ստիպել ճանաչելու ցեղասպանությունն ու բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, թուրքական ավիաընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։ ԱՍԱԼԱ-ի մեծամասշտաբ օպերացիաները կյանքի կոչվեցին 1970-ականներից մինչև 1990-ականների սկիզբը:  ԱՍԱԼԱ-ն հսկայական նշանակություն ունեցավ Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, իսկ հետագայում նրա մարտիկներն իրենց ներդրումն ունեցան նաև Արցախի ազատագրման գործում:

Leave a Reply