Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը նորակառույց շենքում իր հանդիսատեսին կընդունի՝ կամ մայիսին, կամ սեպտեմբերին:

Թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Արմեն Բայանդուրյանը JNEWS-ի հետ զրույցում ասաց.«Մենք մտել ենք շենք, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Դերասանական կազմը փորձեր է անում, այսինքն՝ թատերախումբը վերադարձել է տուն, պատրաստվում ենք բացմանը, եթե մայիսին չհասցրեցինք, ապա սեպտեմբերին կանենք: Իհարկե, ներկայացումներ լինում են, օրինակ. նոր տարվա ներկայացումներ ենք խաղացել Քվեմո Քարթլիում, պատրաստվում ենք մանկական ներկայացումով Ախալցիխեի հանդիսատեսին ներկայանալ: Հայաստանում ենք եղել, իսկ մարտին պատրաստվում ենք Հնդկաստանում թատերական փառատոնին մասնակցել»:

Նշենք, որ Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 167 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1936-ից: 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ:

Leave a Reply