Դերսիմի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ցուցադրվել է «Թող ապրեն լեռնային այծերը» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսոր Օզքան Ուլուջանը, նշելով, որ Դերսիմի սրբություններից մեկն էլ համարվում են լեռնային այծերը, այսպես է խոսել․ «Երկար տարիներ Դերսիմում լեռնային այծերի սպանդ է տեղի ունեցել։ Դերսիմի սրբությունները մեզ համար կարևոր են, ուստի մտածեցինք, թե ինչպես կարող ենք կանխել լեռնային այծերի սպանդը և նման աշխատանք իրականացրեցինք»։

Դերսիմի տարածաշրջանը տարիներ շարունակ ենթարկվել է տարբեր ոտնձգությունների՝ գյուղերի ամայացում, պաշտամունքի վայրերի պղծում, ջրամբարների և ՀԷԿ-երի կառուցում, հանքարդյունաբերական ծրագրերի իրագործում, անտառային հրդեհներ և որսորդական գործունեություն։  

Ֆիլմի ռեսիսոր Ուլուջանը վերջում հավելել է.«Մենք չենք ցանկանում, որ ոչ մի կենդանի արարած սպանվի»։