2023 տարեշրջանի «Զարմանազան»՝ արևմտահայերենով ամառային ծրագիրը տեղի կունենա Ֆրանսիայի Ալպյան լեռների «Օթ-Սավուա» կոչված շրջանում,2023 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 6-ը ։ Կարող եք արդեն իսկ ձեր դիմումը ներկայացնել։
Զարմանազանը այն վայրն է, որտեղ աքսորի մեջ գտնվող երեխաները, պատանիները, երիտասարդները, ուսուցիչները և ուղեկիցները հավաքվում են և հաճույքով ապրում լեզուն։
Ծրագիրը ունի երեք բաղադրիչներ, որոնք սերտորեն առնչված են իրար հետ.
10-ից 17 տարեկան երեխաների և պատանիների համար նախատեսված ծրագիր,
18-ից 24 տարեկան երիտասարդների համար նախատեսված ծրագիր,
Աքսորի մեջ գտնվող արևմտահայերեն դասավանդող ուսուցիչներին ուղղված համալսարանական ծրագիր։
Երեխաները, պատանիները և երիտասարդները իրենց տարիքին համաձայն կամ խառը տարիքային զանազան աշխատանոցներում կարող են ունկընդրել կամ ակընդրել՝ տեսողական և տեսալսոողական արվեստներ, արհեստներ, երաժշտություն, մարմնային և թատերական արտահայտության զարգացում, ազատ գրության և գրական ընթերցումների նվիրված նիստեր, խմբային խաղեր, բնության մեջ զբոսանքներ և ճանապարհորդություններ։
Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Դիմումների վերջնաժամկէժետը՝ 14 փետրվար 2023, Դիմելու եւ այլ տեղեկությունների համար այցելեք՝ www.zarmanazan.com
«Զարմանազան» մանկավարժական ծրագիրը ստեղծված է 2017-ին Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկի Հայկական Բաժանմունքի կողմից, որպես արևմտահայերենի վերաշխուժացման ծրագրի մի բաժին։