Կոստանդնուպոլսի Քարաքոյ թաղամաի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանում հունվարի 23-ի երեկոյան հրդեհ է բռնկվել։
Հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Հայտարարության մեջ ասվում է, որ հրդեհը վերցվել է վերահսկողության տակ, հրդեհի հետևանքով 4 հոգի տարհանվել են, երկու հոգի ծխահարվել են, ովքեր կանխարգելման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։
Հրդեհը բռնկվել է այն կացարանում, որտեղ բնակվում էին Հայ Կաթոլիկ եկեղեցու հիմնադրամում գրանցված կարիքավորները: Արևմտյան Հայաստանը ցավակցում է հրդեհի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում ծխահարվածներին: Հերթական դեպքն է, երբ իբրև պատահականորեն այրվում է Հայկական եկեղեցին, սա հայկական հետքը ջնջելու կանխամտածված ծրագիր է, որն իրագործվում է թուրքական ղեկավարության կողմից: