Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին ԵՄ որոշմանը։
«Այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը»,-թվիթերի իր էջում գրել է Կոլոննան։
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ նախնական երկու տարի ժամկետով։
Դիտորդական առաքելությունը գուցե նպաստի լարվածության իջեցմանը, սակայն դա հարցի լուծում չէ, որոշ ժամանակ անց օկուպանտ Ադրբեջանը կվերսկսի ագրեսիան: Պետք է հստակ քայլեր կիրառել Ադրբեջանի նկատմամբ, պատժամիջոցեր՝ որոնք հստակորեն կլռեցնեն նրան: