Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Հուլվանք գյուղում գտնվող հինավուրց Սուրբ Գևորգ հայկական վանքը, որը  ենթադրաբար  կառուցվել է 6-րդ դարում, գտնվում է լքված վիճակում և փլուզման վտանգի տակ է:

Վանքի տարածքում Խարբերդի քաղաքապետարանի կողմից փակցված ցուցատախտակներին գրված է. «Այս տարածքը պահպանվում է Խարբերդի քաղաքապետարանի կողմից՝ համաձայն «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին թիվ 2863 օրենքի»:

Սակայն, միակ բանը, որ արել է Խարբերդի քաղաքապետարանը, վանքը մետաղական լարերով շրջափակելն ու տարիներով անմխիթար վիճակում թողնելն է։

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը, երբ առաքելությամբ գտնվում էր Արևմտյան Հայստանում, նմանատիպ բազմաթիվ դեպքեր է արձանագրել։ Եկեղեցիները և վանքերը կամ չեն պահպանվում կամ ենթարկվում են գանձագողերի հարձակումներին։ Մեր մշակության ժառանգությունը այժմ լուրջ վտանգի տակ է։Այսքանից հետո մի հարց է առաջանում․ Մինչ այժմ մեր մշակույթը ոչնչացնելով ինչի՞ է հասել Թուրքիան և ո՞րն է նրա գերնպատակը։

Leave a Reply