Միացյալ Թագավորության Համայնքների պալատում հունվարի 24-ին կազմակերպվել էր հատուկ քննարկում՝ նվիրված Բերձորի ճանապարհի փակմանն ու դրա հումանիտար հետևանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է, որ անցյալ տարի մեկնել էր ՀՀ և տեղում տեսել, թե ինչ է կատարվում։

«Ներկայիս վիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ տարածքի վրա։ Իսկ Արցախը միշտ եղել է Հայաստան պետության անքակտելի մասը։

Ադրբեջանը բռնագրավել է Հադրութը, Շուշին, որոնք հայկական տարածքներ են։

Ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, արտադատական սպանություններ են կատարել հայ գերիների նկատմամբ, բարձրախոսներով կոչ էին անում Արցախի բնիկ հայերին հեռանալ Արցախից։ Բերձորի ճանապարհի փակմանը մասնակցում են «գորշ գայլերի» ներկայացուցիչները », – նշել է Լոութընը։

Դեմոկրատական-յունիոնիստական կուսակցությունը ներկայացնող Ջեյմ Շենոնն ընդգծել է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումն աղետ է, 120 հազար հայ քրիստոնյա բլոկադայի մեջ է, գազ, հոսանք, սնունդ, դեղորայք չկա։

«Genocide Watch –ն իրավիճակն Էթնիկ զտում է համարում։ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ ՄԹ կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում քրիստոնյա հայերին պաշտպանելու համար։ ՌԴ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Բերձորի ճանապարհի բացումը։ Ադրբեջանն ապօրինի ռուսական գազ է արտահանում Եվրոպա»,- նկատել է նա:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում տարբեր պաշտոնատար անձանց արձագանքը այս հարցի ուղղությամբ, սակայն հույս է հայտնում որ դրանք չպետք է մնան միայն կոչերի կամ հայտարարությունների մակարդակում։

Leave a Reply