ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Բերձորի ճանապարհով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

«Սա չափազանց կարևոր է տուժած բնակչության, այդ թվում՝ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամների և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար: Ճանապարհով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության հիմնական միջոցներին և ծառայություններին մշտական հասանելիություն ապահովելու, ինչպես նաև ապահովելու համար, որպեսզի կանայք կարողանան անվտանգ ծննդաբերել»,- ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, որպեսզի կանանց և աղջիկներին, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խավերին հասանելի լինեն առաջին անհրաժեշտության իրերն ու ծառայությունները: Արևմտյան Հայաստանը վերջին ժամանակներում դիմելով միջազգային կառույցներին այս հարցի հնարավոր արագ լուծման համար, այժմ արձանագրում տեղաշարժ, որը կարելի է դրական գնահատել։

Leave a Reply