Սելայ Էրթեմը Հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած լուսահոգի Ալի Էրթեմի այրին է։

Նա ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։

Բերձորի միջանցքի փակման բնապահպանական պատճառաբանությունը Սելայ Էրթեմը կեղծ և շինծու է համարում։

«2022թ. դեկտեմբերի 12-ից սկիզբ առած Բերձորի ճանապարհի շրջափակումը և ադրբեջանական շահերից ելնելով ճանապարհի արգելափակումը մի իրավիճակ է, որը պիտի ամոթալի լինի ողջ մարդկության համար։ Ինչպիսի՜ կեղծավորություն է փորձել կոծկել այս կեղտոտ խաղերը, որոնք բնապահպանության և միջավայրի պահպանության կեղծ քողի ներքո ըստ էության թիրախավորում են հայ ժողովրդին»,-նշել է նա։

Տիկին Էրթեմի կարծիքով՝ Բերձորի ճանապարհի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում։ Միևնույն ժամանակ հիշեցնում է հետևյալը. «Արցախի բնիկ ժողովուրդ հանդիսացող հայերը այս հողերը չլքեցին նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն պայքարելու որոշում կայացնելով»։

Անդադառնալով Ադրբեջանին ուղղված Թուրքիայի լիակատար աջակցությանը ՝ թուրք իրավապաշտպանը շեշտում է, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պարիսպ ձգվող թուրանական երազանքի իրականացումը և այդ ճանապարհին «Հայաստանի արգելքը հաղթահարելը» միշտ էլ Թուրքիայի  օրակարգում են եղել։ «Մենք դատապարտում ենք Թուրքիայի զավթողական ​​և նվաճողական ​​քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությունը»։

Արևմտյան Հայաստանը ողջունում է իրավապաշտպանի համարձակությունը, նման հայտարարությամբ հանդես գալու համար։