NASA Landsat արբանյակային լուսանկարները ահազանգ են Վանա լճում երաշտի վտանգի վերաբերյալ: Լճի հետ մեկտեղ երաշտի վտանգի տակ են նաև ավազանի կարևոր ջրաճահճային տարածքները։

Ըստ վերջին չորս տարիների յուրաքանչյուր հունվար ամսին կատարված նկարահանումների, որոնք ցույց են տալիս Վանա լճի ավազանը և նրա շրջակայքը, տարեցտարի ձյան տեղումների տեմպերը նվազում են։

Լճում երաշտի  գլխավոր պատճառը կլիմայական ճգնաժամն է և ջրօգտագործման սխալ քաղաքականությունը։ Երաշտի վտանգի տակ է նաեւ Արճեշ-Չելեբիբաղ հատվածում ֆլամինգոների միգրացիայի ուղին։ Երաշտի պատճառով Վանա լճում գոյացել են բազմաթիվ կղզյակներ՝ առաջ բերելով կորալյան կղզիներ հիշեցնող միկրոբիալիտային գոյացություններ: 

Լիճը պետք է լիովին պաշտպանվի և հայտարարվի «Զգայուն տարածք», այլապես հետևանքները անդառնալի կլինեն:

Եթե Թուրքիան բռնազավթած չլիներ Արևմտյան Հայաստանի տարածքները և բնիկ հայերը շարունակեին ապրել ու պահպանել իրենց երկիր էկոլոգիան, ապա այսպիսի վիճակի չէր հասնի, քանի որ նախապես միջոցներ կձեռնարկեին։

Այս թղթապանակը կներկայացվի Արեւմտյան Հայաստանի խորհրդարանին: