Հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունեցել հատուկ քննարկում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ:
Այս մասին փոխանցում է 1lurer.am լրատվական կայքը:
Մի շարք պատգամավորներ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել անհապաղ վերաբացել միջանցքը։
Ելույթներում հնչել են Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կոչեր, իսկ Արցախի շրջափակումը և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը որակվել է որպես Հայերի դեմ իրագործված ցեղասպանության շարունակություն։
Հայտարարություններից հետո ելույթ է ունեցել պետքարտուղարի Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական տեղակալ Դևիդ Ռաթլին:
Դևիդ Ռաթլին մասնավորապես ասել է․ «Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քայլերին։ Արցախի հակամարտությունը շատ բարդ է, բրիտանական կառավարությունն ակտիվորեն համագործակցում է երկու երկրի կառավարությունների հետ։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով: Միացյալ Թագավորության կառավարությունը հավատարիմ է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային: Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում»։Արևմտյան Հայաստանը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ըստ անհրաժեշտության հանդես կգա հայտարարությամբ։