Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
Նրանք կոչ են անում անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Տիկին ֆոն դեր Լեյենը պատասխանատու է Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։
Մտահոգ մայրերը իրավացիորեն պահանջում են, որ իրենց երեխաները, ԵՄ երկրների երեխաների պես, տաք ու լուսավոր տներում ապրելու, նորմալ սնվելու, դպրոց ու մանկապարտեզ հաճախելու և բժշկական օգնություն ստանալու հնարավորություն ունենան։ Արցախի երեխաներն ունեն նորմալ կյանքի իրավունք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Փակելով գազատարը և հոսանքազրկելով Արցախը ձմռան պայմաններում, Ադրբեջանն ու նրա ղեկավարությունը 30 հազար երեխաների զրկում են այդ իրավունքից։