2022 թվականին մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է  «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գիտահանրամատչելի այս ժողովածուն նախատեսված է ընթերցողների առավել լայն լսարանի համար: Առանձին հոդվածների տարբերակով փորձ է արվել ներկայացնել հայ ժողովրդի մշակութային ինքնատիպ նյութական և հոգևոր ժառանգության ընտրանին:

Այն ընթերցողական լայն շրջանակներին հնարավորություն կտա բացահայտել և ճանաչել հայոց պատմության ու մշակույթի որոշակի շերտեր: