Արևմտյան Հայաստանի Կեսարիա նահանգի երկու գյուղերի միջև ընկած արոտավայրում դինամիտի գործարան կկառուցվի։ Գյուղացիները անհանգստացած են և զայրացած։ Այս գյուղերը բռնազավթված Արևմտյան Հայաստանի  էկոլոգիապես մաքուր գյուղերից են։

Դրանք տեղակայված են արդյունաբերությունից հեռու վայրում՝ շրջապատված ուռենիներով։ Այս տարածքում  շինարարություն չի կատարվում, նույնիսկ ավտոճանապարհ չկա։

Նախատեսվող գործարանը  գյուղերից մեկից 950 մետր, իսկ մյուսից՝ 3,5 կիլոմետր հեռավորության վրա կկառուցվի։ Նախատեսվող կառույցից մոտ 200 մետր հեռավորության վրա գյուղի խմելու ջրի ցանցն է։