Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։
Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհավորում է հայ զինվորականներին այս տոնի առիթով, մաղթելով ուժ ու կորով, որպեսզի հայ ոգով ու միասնականությամբ երկրի սահմանները անառիկ պահենք։ Մեր հողի ամեն մի սանտիմետրը թանկ է մեզ համար, քանզի դրա համար է, որ մեր սերն ու նվիրումը այսքան մեծ է առ հայրենիք։ Մենք պետք միասնական կերպով, ուժով ու տոկունությամբ լեզցուն լինենք մեր առջև կանգնած մարտահրավերների դիմագրավելու համար։ Մեր խոնարհումը բերելով պատվո դաշտո ընկած մեր հերոս տաղաներին։