Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը, ինչպես նաև Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրաքիսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը առաջնորդում են մի բանաձև, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից Արցախի հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները, կոչ է արվում նախագահ Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից մարդասիրական և զարգացման աջակցություն տրամադրել Արցախում հայ տուժածներին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Բանաձևի նախագծում հայտարարվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեգնական հռետորաբանություն է օգտագործել՝ կոչ անելով Արցախում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, և նրա վարչակարգը հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավական համաձայնագրեր 2020թ.-ի պատերազմի ընթացքում և մինչ օրս, ներառյալ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և Ժնևի կոնվենցիան»:

Ըստ աղբյուրի՝ բանաձևում ընդգծվում է, որ 2020թ.-ի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարությամբ  «հոդված 6-ում հստակ հայտարարվում է, որ «Բերձորի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ կապահովի Արցախի և Հայաստանի միջև՝ չանցնելով Շուշիի տարածքով, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ… Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Բերձորի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։