Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները հունվար ամսին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին։ Տեղեկությունը հայտնել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հանդիպման ժամանակ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց ընտանիքի անդամների հետ, փոխանցվել են նաեւ նամակներ ու ձայնագրված տեսանյութեր»,– նշեց Զառա Ամատունին։
Արևմտյան Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի այսօրինակ գործողությունները և հորդորում միջազգային կառույցներին՝ այդ թվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, քայլեր ձեռնարկել գերիների՝ հայրենիք վերադարձի համար։