Արեւմտեան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների վերջին գործողությունների կապակցությամբ:

Տիկին նախարարը պարզաբանեց. «Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»: 

Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը տեղեկացրել էր, որ Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Մինչ այդ էլ հրեա ծայրահեղականները Երուսաղեմում հարձակվել էին հայկական ռեստորանի վրա:

Հայության դեմ սկսված այս արշավից մեծամասամբ տուժում են տարագիր հայերը։ Պետք է միջոցներ ձեռնարկել, քանի դեռ ավելի բարդ խնդիրների առաջ չենք հայտնվել։