Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են   ոսկեգործության բազմապիսի եղանակներին։

Ուրարտական շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում ոսկերչության մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա ականջօղերը պատրաստված են հատիկազարդման եղանակով։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Արևմտյան Հայաստանի Կիլիկիայում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Վանը, Արդվինը, Արդահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, ինչպես նաև Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան։ Արևմտյան Հայաստանում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից հետո տեղի ունեցած ներգաղթի հետևանքով, բնակության նոր վայրերում՝ Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, Ախալքալաքում, ստեղծվել են ոսկերչական հիասքանչ կենցաղային առարկաներ և տարատեսակ զարդեր։

Արևմտյան Հայաստանը լինելով տարածաշրջանի առևտրային հզոր խաչմերուկներից մեկը, զարգացրել է գրեթե բոլոր արհեստները։Իսկ ցեղասպանության տարիներին թալանվեցին և ունեզրկվեցին բնիկ հայերը։