Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը openDemocracy անկախ մեդիա հարթակում ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը շրջափակելու ու հումանիտար ճգնաժամ հարուցելու, Ադրբեջանում գեներացվող հայատյացության մթնոլորտի, Արցախի պատմությունը կեղծելու Ադրբեջանի ջանքերի մասին՝ քննադատելով իր երկրի կառավարության գործողությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողը նշում է, որ ադրբեջանցիները, որոնք պնդում են, թե բնապահպանական ակտիվիստներ են, արդեն երկրորդ ամիսն է, ինչ փակ պահելով Բերձորի ճանապարհը, Արցախի 120 հազար հայերի համար հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել:
Ադրբեջանցի լրագրողը, օգտագործելով «այսպես կոչված «էկոակտիվիստներ» եզրույթը՝ նշում է, որ նրանց թվում են քաղաքացիական ծառայողներ, ծպտված զինվորականներ և կառավարության հետ կապեր ունեցող ՀԿ-ների և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնցից ոչ ոք չի մասնակցել Ադրբեջանում բնապահպանական նախորդ բողոքի ակցիաներին:
«Ադրբեջանը նաև փորձել է վերաշարադրել Արցախի պատմությունը՝ հայերին, որոնք այս տարածաշրջանում բնակվում են մ.թ.ա. 6-րդ դարից, ներկայացնելով որպես եկվորներ։ Ադրբեջանը հերքում է նաև այդ տարածքում հայկական մշակութային ժառանգության առկայությունը»,- ավելացրել է Բաշիր Կիտաչաևը։Արեւմտյան Հայաստանը հերթական անգամ արձանագրում է արցախահայությունից ծագած պատմության կեղծման վկայությունները, այս տեղ մեղադրելով սեփական իշխանությանը կործանարար և ռազմատենչ քաղաքականության համար։ Այն քայլերը, որոնք կատարում է Բաքվի դիկտատորը, ոչ այլ ինչ է քան հերթական ցեղասպանության և հայրենազրկման քայլ, դեռևս նախորդ դարի վերջին Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և հայաբնակ այլ շրջաններում ադրբեջանական յաթաղանը ցեղասպանեց բազմաթիվ հայերի և ունեզրկեց։Փորձ է արվում դարավերջի ցեղասպանությունը կրկնել այսօր։