Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև:

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը։

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև: Հասարակությունն աջակցության կարիք ունի, այլ ոչ թե ատելության», — գրել է Շիֆը: