Սպերը Արևմտյան Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Գտնվում է Ճորոխ գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։ Քաղաքի մասին հիշատակված է հունահռոմեական, հայկական, արաբական և վրացական աղբյուրներում։ Այն եղել է Բագրատունիների տիրույթը։  XV դարի վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան թուրքերը։  

Սպերի շրջակայքում կան ոսկու և մետաղական այլ հանքեր։ XX դարի սկզբներին Սպերը 340 տուն բնակիչ ուներ, որից 40-50 տունը հայեր էին, իսկ մյուսները՝ թուրքեր, հույներ։

Զբաղվում էին արհեստներով, այգեգործությամբ և առևտրով։ Հայերն ունեին եկեղեցին (Սուրբ Աստվածածին)։ Քաղաքի մոտ բարձր ժայռի վրա պահպանվել է Սմբատավան բերդի ավերակները։ Շրջակա լեռներում պահպանվել էին հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ

XIX դարի սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։

1915 թվականի ցեղասպանության ժամանակ Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) ավան է  բռնազավթված Արևմտյան Հայաստանի էրզրումի նահանգում։