«Հովեր» պետական երգչախմբի հիմնադիր խմբավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր   Սոնա Հովհաննիսյանը,  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում նշել  է, որ հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի կապակցությամբ  «Հովեր» երգչախմբին առաջարկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ներկայացնել  համերգային ծրագիր՝ մեկ ժամ տևողությամբ։ 

Տասնամյակներ շարունակ «Հովեր» երգչախումբը երաժշտասերներին է փոխանցում դարերի ընթացքում կուտակված թե’ հայ հոգևոր երգը, թե’ հայ և արևմտաեվրոպական լավագույն գործեր, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ և, ինչպես շեշտում է Սոնա Հովհաննիսյանը, «Այն հարստությունը, որ մենք ունենք հոգևոր խմբերգային երաժշտության ընդգրկման մեջ, ինչ-որ մասով, մի փոքրիկ մասով, կներկայացնենք մեր սիրելի ունկնդրին»: