Մահացել է արգենտինացի գրող Սուլիմ Գրանովսկին, ով գրել է «Լռեցված ցեղասպանություն. հայ ժողովրդի Հոլոքոստը» գիրքը, հաղորդում է տեղի հայկական Diario Armenia թերթը: 

Գրանովսկին 99 տարեկան էր։ 2014 թվականի մայիսին Գրանովսկին Հայերի ցեղասպանության մասին իսպաներեն գիրք է ներկայացրել։ Գրքում նա ասում է, որ «նման ողբերգության պայմաններում հստակ դիրքորոշում որդեգրելը հրատապ պարտավորություն է»։ Խոսելով իր գրքի մասին՝ Գրանովսկին նշել է, որ շենքերի մեծ մասը, այդ թվում՝ Կոստանդնուպոլսի գլխավոր մզկիթները, կառուցել են հայ ճարտարապետները։ Հայ պաշտոնյաները թուրքական իշխանության խորհրդականներն էին, բայց դա «կեղծ խաղաղություն» էր։ Դա դրսևորվել է դեռ 1915 թվականի՝ Հայերի դեմ կազմակերպված ցեղասպանությունը սկսվելուց առաջ։

«Ընդամենը մի քանի տարվա ընթացքում՝ 1895 թվականից սկսած, «Կարմիր սուլթան» Աբդուլ Համիդը, որին այսպես էին անվանում արյունարբու լինելու պատճառով, սկսեց 300.000 հայերի բնաջնջումը», — նշել է Գրանովսկին։

Արևմտյան Հայաստանը ցավակցություն է հայտնում ականավոր գրկանագետի մահվան առթիվ: Այն ինչ կատարել է նա, կմնա պատմության մեջ որպես արդարության պայքարում իրականացված կարևոր ձեռքբերում: