Պետբյուջեի միջոցներով 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում 4 միլիոն 182 հազար 667 լարի արժողությամբ չորս ենթակառուցվածքային նախագիծ է իրականացվում։ Սակրեբուլոն հունվարի 31-ին իր նիստում հաստատեց այս բոլոր նախագծերը և տեղական բյուջեից համաֆինանսավորման հատկացումը։
Նախագծերը հետևյալն են. Սուլդա և Դադեշ գյուղերի ջրմուղ կայանի կառուցում, գլխավոր ջրագծի և ջրամբարի մոնտաժում, Քարսեպ-Ափնիա ճանապարհի վերականգնում, Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնում (բետոնապատում), Պտենա-Չունչխա ճանապարհի վերականգնում (բետոնապատում):
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործողությունները, որոնք նպաստում են տվյալ տարածքում հայության ապրելակերպի պայմանների բարելավմանը: