Հադրութի շրջանում Մեծ Թաղեր և Տող գյուղերում 300 հազար խաղողի վազ և գինու գործարան կորցնելուց հետո գործարար Սամվել Գրիգորյանը չի հրաժարվել խաղողագործությունից: 44-օրյա պատերազմի հետևանքով այգին կորցնելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերել և սկսել է նոր այգու ստեղծման վրա աշխատել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում գործարար Գրիգորյանը նշել է, որ փոխվել է այգու աշխարհագրությունը, բայց, քանի դեռ Արցախում է, շարունակելու է այգիներ ստեղծել: Նրա խոսքով՝ արդեն 7 տարի է, ինչ զբաղվում է խաղողագործությամբ և այդ գործում պրոֆեսիոնալ է, գործը կիսատ թողնելու կարիք չի տեսնում: Նոր այգին Ծաղկաշատ համայնքի տարածքում է:
«2021 թվականի սեպտեմբերի մեկին տնկել ենք առաջին սյունը: Այսօրվա դրությամբ արդեն ունենք 100 հազար խաղողի վազ, որոնք ներմուծել ենք Ֆրանսիայից: Ունենք խաղողի 5 տեսակ, որոնք նաև օգտագործվելու են որակյալ գինիներ ստեղծելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը:
Այգու առաջին բերքը ստանալու են 2024 թվականին, որի ընթացքում պատրաստվում են նաև գինու գործարանը կառուցել: Ամփոփելով խոսքը՝ Սամվել Գրիգորյանը շեշտում է՝ քանի դեռ այդ հողի վրա են, շարունակելու են այգիներ հիմնել:
Արևմտյան Հայաստանը մեծ երխտիքով է վերաբրում այն հայերին, որոնք անկախ դժվարություններից շարունակում են շենացնել իրենց հողը ու ստեղծել աշխատատեղեր : Առավել քան երբևէ այսօր Արցախը բոլորիս աջակցության կարիքն ունի: