Կոստանդնուպոլսի «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը հիմնադրվել է 1832 թվականին Գազազ Արթին ամիրա Պեզճյանի նախաձեռնությամբ և նյութական աջակցությամբ և բացվել է 1834 թվականի մայիսի 31-ին՝ Ստեփանոս II պատրիարքի ձեռամբ։ Հիվանդանոցը հայ համայնքի մարդասիրական օգնության ամենամեծ հաստատությունն է։
Արևմտյան Հայաստանի պատգամավոր Միհրան Փրկիչը հայտնում է․ «2023 թվականի հունվարի 25-ին ունեցել եմ ստամոքսի արյունահոսություն, որի պատճառով հունվարի 30-ին գնացի «Սուրբ Փրկիչ» հիվանդանոց: Չնայած նրան, որ նախօրոք հերթագրված էի, ինձ ասացին, որ բուժման վճարը շատ բարձր է, և իրենք չեն կարող ինձ բուժել։ Այնտեղ ինձ առաջարկեցին դիմել պետական հիվանդանոց։ Կարծում եմ՝ այս մոտեցումը ճիշտ չէ։ Կարծում եմ՝ այս մտածելակերպը պետք է քննարկման ենթարկվի։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, թե ովքեր են ղեկավարում մեր հիվանդանոցը: Այսօրվանից մեր գործը լինելու է հիվանդանոցի ղեկավարության թույլ տված սխալների բացահայտումը»։