Western Armenia TV-ի եթերում «Շուշի» հայրենակցական միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը  ներկայացրեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները, որոնք այսօր կրում են Արցախում ապրող բնիկ հայերը։ Պարոն Հարությունյանը նշեց, որ սա բռնազավթիչ  Ադրբեջանի ռասիստական կառավարության կողմից իրականացվող հստակ ցեղասպանական ծրագիր է, մնում է ժողովրդին մաղթել, որ դիմանան այդ ամենին և կենտրոնացնեն ուժերը այս խնդրից դուրս գալու համար։  Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը Արցախում և նրանց առաքելության կատարմանը, նշեց որ այսօրվա դրությամբ նրանք են ապահովում հայ բնակչության անվտանգությունը, որը զսպող մեխանիզմ է ագրեսոր Ադրբեջանի համար։ ​​https://youtu.be/DVXONBPcM-I