Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգի Կախտա գավառի հին հայկական գերեզմանատան վրա շինարարական ծրագիր է իրականացվում։ Թուրքական իշխանությունների կողմից Արևմտյան Հայաստանից խլած հողատարածքը կազմում է 8432 մետր։
Այս մասին «Ակօս»ին տեղեկություն փոխանցող Սամոսատ-Ադըյամանի Հայրենակցական Միության նախագահ Արման Բաքըրջըօղլուն, դիմելով պատկան մարմիններին՝ բացատրություն է պահանջել տարածքի վրա տեղի ունեցող շինարարական աշխատանքի վերաբերյալ և պահանջել է, որպեսզի հայտնաբերված մարդկային մասունքները տեղափոխվեն ուրիշ վայր և պատշաճ կերպով հողին հանձնվեն:
Թուրքիան շարունակում է մշակութային ցեղասպանությունը, որը անընդունելի ու անթույլատրելի է: Այն մշակույթը, որն ավերվում է այդ երկրի քաղաքական ծրագրերի արդյունքում, համաշխարհային նշանակության արժեքներ են: