Սեպտեմբերյան լայնածավալ ռազմական հարձակումից ավելի քան 4 ամիս անց հայկական կողմն առաջին անգամ պաշտոնապես հրապարակել է Ադրբեջանի կողմից գրավված տարածքների քարտեզը։

Քարտեզը ներկայացվեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի լսումների ժամանակ։ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Շոն Մըրֆին քարտեզը Հաագայի դատարանում ցույց էր տալիս՝ փաստելու, որ հայցի ներկայացման առիթ դարձած հայկական ականները ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Հայաստանի տարածքներից են, որոնք օկուպացրել է Ադրբեջանը։

Բաքուն միջազգային ատյանում Հայաստանին մեղադրում է «ադրբեջանական տարածքների ականապատման» և Բերձորի ճանապարհով Արցախ «ականներ տեղափոխելու» համար։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից դատարանին տրամադրված լուսանկարներում ցուցադրված ականներն Ադրբեջանը վերցրել է Հայաստանի տարածքներից 2021 և 2022 թվականների ագրեսիայի ընթացքում», — դատարանոՀարավային Ուելսի Տիեզերական ժողովըւմ ասել է Մըրֆին։

Պաշտպանության նախարարության պատրաստած քարտեզում առանձին գույներով նշված են նաև 2021-ի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանի գրաված տարածքները։ Ընդ որում՝ քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը մեծ ծավալով տարածքներ է զավթել 2021-ի մայիսի ու 2022-ի սեպտեմբերի ներխուժումների ընթացքում։

Արևմտյան Հայաստանը միջազգային տարբեր հարթակներից բազմիցս ներկայացրել է ագրեսոր Ադրբեջանի հանցագործությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակչությանը: Այն ինչ այժմ անում է թուրք-ադրբեջանական տանդեմը, ոչ այն ինչ է, քան հերթական ցեղասպանության նախապատրաստություն:

Արևմտյան Հայաստանը ափսոսում է, որ հայկական կողմի ներկայացրած քարտեզում հաշվի չեն առնվել 1920 թվականին տարածաշրջանը ավերած ջարդերը՝ նպատակ ունենալով նվազեցնել հայկական ժողովրդագրությունը։