Ամասիացիները «տղարուք» են անվանում նորածին երեխայի կնունքը և դրանից հետո տան մեջ տեղի ունեցող խնճույքը, որին հրավիրված են լինում  ընդհանրապես կիներ, ինչպես կնքամայրը, դայակը, կին ազգականներ և նրանց աղջիկներն ու երեխաները:

Կնունքի արարողությունը կատարվում էր երեխայի աշխարհ գալուց ութ օր հետո՝ ամենամոտիկ կիրակին: Հատկանշական է, որ կրոնական այս արարողության ներկաները մեծամասամբ կիներն էին։ Այդ կիրակի օրը դայակը, կնքամայրը և ազգականուհիներ հավաքվում էին երեխայի տանը, ապա միասնաբար մեկնում էին եկեղեցու մատուռը։ Ծննդաբեր մայրը մնում էր տանը։ Եկեղեցում քահանան  կատարում էր մկրտության արարողությունը, որի ավարտին երեխան լաթերով փաթաթվում էր և  հանձնվում կնքահորը։ Վերջինս մոտենում էր ավագ խորանի բեմի վրա կանգնող օրվա պատարագիչ քահանային, որ իր ձեռքի սկիհից նշխարքի շատ մանր պատառ դնում էր երեխայի շուրթերի ներսը: Այսպիսով կատարվում էր նորածնի առաջին հաղորդությունը։ Կնքահայրը վերադառնում էր մատուռ և նորածինը հանձնում կնքամորը: Ազգականների խումբը, քահանայի ընկերակցությամբ, վերադառնում էր տուն, որտեղ շարունակվում էր տղարուքը։ 

Ամբողջական հոդվածը կարդացեք հղումով:

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/sivasvilayet/sandjakofamasya/religion/religiouscustoms.html