Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնին կոչ է արել դադարել սիրաշահել բռնապետներին։Այս մասին ֆրանսիացի պատգամավորը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Բավական է խայտառակել Եվրամիությունը։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է Պետելը:
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Ֆրանսիացի պատգամավորի հայտարարությանը և ջանքերը որոնք գործադրում է նա: