«ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Մեկը Նարեկ Սարդարյանի գործն է` 2020 թվականին ադրբեջանական դիվերսիոն խումբն առեւանգել, տարել է Ադրբեջան մինչեւ պատերազմը, մյուսը` Հադրութի հրապարակում գնդակահարության գործն է: Այս երկու գործը սկսվել է, հիմա բանավեճի փուլում ենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` նշելով, որ  Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի հայտնել:

Զեյնալյանի խոսքով ` իրենք տվյալներ են ներկայացրել, որ գերիների թիվը շատ ավելին է, քան Ադրբեջանի ներկայացրած թվերն են, սակայն Ադրբեջանից հերքում են:

«Մենք պնդում ենք, որ այդ անձինք Ադրբեջանի իրավազորության ներքո եւ դրանից հետո որեւէ լուր չկա: Իրենք պնդում են, որ իրենց մոտ եղած գերիների ցանկում նման մարդիկ չկան»,-ասաց նա:

Հիշեցնենք` Բաքուն  հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Արևմտյան Հայաստանը առավելագույն ջանքերն է ներդնում ռազմագերիների հետ վերադարձի համար, միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելով Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերը 44 օրյա պատերազմի ընթացքում  և դրանից հետո հավաքագրված: