
1919 թվականի մայիսի 15-ին Պողոս Նուբարը ստեղծեց Միացյան Հայաստան պետության կառավարությունը, որը՝ իբրև Արևմտյան Հայաստանի Հանրապետություն, 1920 թ.հունվարի 19- ին դե ֆակտո, իսկ 1920թ մայիսի 11-ին՝ դե յուրե ճանաչվեց և մինչ օրս չի չեղարկվել ոչ մի պետության կողմից։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը այդ պետության շարունակականությունն է և այսօր վերակազմել է պետականության բոլոր ատրիբուտները՝ Նախագահի ինստիտուտ, Ազգային ժողով և Կառավարություն: 2004թ. Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանն իր մի խումբ համախոհների հետ, որոնց թվում էին՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը, պատմաբան Արտակ Մովսիսյանը, որոնք ցավոք այսօր մեզ հետ չեն և այլք՝ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ազատագրված Շուշիում ստեղծեցին Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, որն այսօր հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքական մարմինը: 2011թ . փետրվարի 4-ին վերակազմվեց Արևմտյան Հայաստանի Կառավարությունը, որի երրորդ վարչապետը լինելու պատիվն ունեմ: Ես այսօր ցանկանում եմ շնորհավորել բոլորիս և խոսել մեր պետության ու հատկապես կառավարության անելիքների մասին: Մենք քաջ գիտակցում ենք, որ այսօր գտնվում ենք մի այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ որոշվում է ժողովուրդների ու պետությունների ճակատագիրը և նոր քաղաքական քարտեզը: Մինչ վերջինիս անցնելը, ուզում եմ պատմական էքսկուրս կատարել : Դեռևս առաջին համաշխարհային պատերազմից առաջ արդեն սկսվել էր նոր քարտեզի ձևավորման գործընթացը, որը քանի որ վերջնականապես չավարտվեց՝ հետևեցին երկրորդ, երրորդ և այժմ արդեն չորորդ համաշխարհային պատերազմները: Առաջին համաշխարհայինի ժամանակ հայ ժողովուրդը սոսկալի կորուստներ կրեց և՛ մարդկային և՛ տարածքային առումով: Սուլթանական Թուրքիան, որի իրավահաջորդն՝ ուզի, թե չուզի, այսօրվա Թուրքիան է, որը հայերի հանդեպ իրականացրեց պատմության մեջ նախադեպը չունեցող և՛ ցեղասպանություն, որին զոհ գնացին երկու միլիոնից ավել հայեր, և՛ հայրենազրկում և՛ պատմական տարածքների բռնազավթում: Դեռևս միջնադարից սկսած, հայ ժողովրդի բռնազավթիչները կրոնափոխ էին անում մեզ՝ ստիպելով խոսել իրենց լեզվով: Սուլթանական Թուրքիան կարծելով, որ դա բավարար է բնիկ ժողովրդին զրկելու համար իր էթնիկությունից, իրականացրեց իր բնօրրանում ապրող քրիստոնյա և հայախոս հայերի ոչնչացման ծրագիրը, տիրանալով մեր տարածքներին ու մշակույթին: Քանի որ շատ հեռու էր մշակույթ ունենալու ավանդույթից, սկսեց ոչնչացնել նաև մեր մշակութային արժեքները, բայց հասկանալով դրանց շահութաբերությունը զբոսաշրջության և սեփական պատմություն ստեղծելու գործում, սկսել է այն իրեն վերագրելու քաղաքականություն: Մշակույթը հզոր թելերով կապված է այն ոգու հետ, որն իրեն կերտել է: Ինչ էլ անի բռնազավթիչը, չի կարող տիրանալ այդ ոգուն: Բռնազավթիչը սխալվել է մեկ այլ հարցում ևս՝ նա չէր էլ պատկերացնում , որ հազարամյակների խորքից եկող ցեղին մի քանի հարյուրամյակ սեփական լեզվից զրկելով ու ժամանակավոր կրոն պարտադրելով չի կարելի օտարել էթնիկ պատկանելությունից ու մշակույթից՝ առավել ևս, եթե նա բնիկ է: Այսօր, երբ չորորդ համաշխարհայինը սկսել է նոր աշխարհաքաղաքական քարտեզի ձևավորումը, Թուրքիան հայտնվել է մի իրավիճակում, երբ պետք է մտածի ոչ թե իր սահմանների ընդլայնման, այլ այն բանի մասին, որ տասնյակ միլիոնավոր բնիկները, որոնց նա աշխատում էր ներկայացնել իբրև ալևի, համշեն, քուրդ, լոմ, զազա և այլ էթնանուններով, արդեն գիտակցում են իրենց բուն էթնիկությունն ու վերադառնում սեփական՝ հայկական ինքնությանը: Թուրքիան իր ցեղասպան քաղաքականությամբ չկարողացավ բնաջնջել հայերին, քանի որ թիրախավորել էր միայն հայախոս ու քրիստոնյա հայերին և գիտակցելով իր պարտությունը՝ աշխատում է իր նպատակների համար օգտագործել այլ պետությունների: Սակայն այսօր այլ իրավիճակ է և Թուրքիան իր ներսում ունի տասնյակ միլիոնանոց մի պայթուցիկ, որն ամեն պահ կարող է պայթել:
Այսօր Արևմտյան Հայաստանի կառավարությունը, որը բազմիցս բարձրաձայնել է իր բնիկ տարածքների վերադարձի ու այնտեղ բնակվող հայրենակիցների իրավունքների պահապանի իր առաքելության մասին և գործով արդեն ապացուցել է դա՝ հանդես գալով Արևմտյան Հայաստանի տարածք հանդիսացող Շուշիից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությամբ, մեկ անգամ ևս բարձրաձայնում է իր պարտականությունների ու պատրաստակամության մասին, որ եղել է, կա ու միշտ լինելու է այդ ամենի իրականացնողը, անկախ այն բանից, թե այսօր կամ վաղը ինչ նոր իրավիճակ կստեղծվի: