Western Armenia TV-ի եթերում «Ճանաչենք մեզ» հաղորդման շրջանակներում ձեզ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի զավակ, ծնունդով Կարսեցի Եղիշե Չարենցի կյանքի և գրական գործունեության մասին պատմող տեսանյութը։ Եղիշե Չարենցը մեր ժամանկների  յուրօրինակ մտածողությամբ և գրելու առանձնահատուկ ոճ ունեցող բանաստեղծներից է, ով կարողանում է իր մտքերով հուզել ընթերցողին և տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ Կարս։  Նրա ստեղծագործություններից Երկիր Նաիրի վեպը նվիրված է Կարսի պատմությանը, կենցաղին և անկմանը, իսկ կերպարները եղել են իրական անձինք։ Չարենցը գրական մեծ ժառանգություն է թողել, որով այսօր դաստիարակվում է մատաղ սերունդը։

https://youtu.be/a32AeBjb0zE