Արևմտյան Հայաստանում երկուշաբթի օրը ժամը 04:17-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժը, որը զգացվել է բազմաթիվ նահանգներում, հատկապես Հաթայում, Այթափում, Սամոսատում, Տիգրանակերտում, Մալաթիայում, Ուրֆայում և Ադանայում, մեծ աղետի պատճառ է դարձել:

Մարաշի Փազարջըք գավառում 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են փլուզվել, զոհերի և վիրավորների թիվը ամեն ժամ ավելանում է։ Տարածաշրջանը, որտեղ հետցնցումները շարունակվել են անընդմեջ, փետրվարի 6-ի կեսօրին ցնցվել է երկրորդ հզոր երկրաշարժից։ 7,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Ալբստան գավառը, նունպես պատճառ է դարձել բազմաթիվ շենքերի փլուզման։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ փետրվարի 7-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 4544-ի, իսկ վիրավորների թիվը՝ 26 721։