Դերսիմի «Աշխատանք և Ժողովրդավարություն» հարթակը Դերսիմի նահանգապետարանի մոտ հանդես է եկել հայտարարությամբ՝ ի նշան բողոքի Դերսիմում «սպորտի» անվան տակ վայրի կենդանիների որսով զբաղվող անհատների։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Դերսիմում որսի անվան տակ իրականացված սպանդը իրականում հարձակում է դերսիմցիների կյանքի, հավատքի և սրբությունների, ինչպես նաև Դերսիմի բնության հանդեպ»:
Ակցիային արձագանքած քաղաքացիներից մեկն այսպես է խոսել. «Արդեն 10 տարի է, ինչ մեր անտառները ամառային սեզոնին այրվում են, իսկ աշնանը դրսից մարդիկ են գալիս ու այստեղ որս անում։ Մեր բնակիչներից ոմանք ուղղորդում են այդ որսորդներին, նրանք էլ ոչնչացնում եմ մեզ համար սրբություն հադիսացող կաքավներին ու լեռնային այծերին»։
Հայտարարությունից հետո ակցիայի մասնակիցները պաստառներով երթ են կազմակերպել, որտեղ գրված էր․ «Որսը սպորտ չէ, դա սպանություն է»։
Արևմտյան Հայաստանի էնդեմիկ կենդանատեսակների մի մասը տեղակայված են Դերսիմի շրջանում, և ոչ միայն անհրաժեշտություն է նրանց հատուկ խնամքի տակ վերցնելը այլև բազմացման համար նպաստավոր պայմանների ստեղծելը։