ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոնը փաստեր է հավաքել 2020թ. հետո Հայաստանում և Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք փաստահավաք գործողություններ են ծավալել տարածաշրջանում և ականատեսներից վկայություններ են հավաքագրել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Այդ վկայություններն ակնհայտ ցույց են տալիս, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան, ինչպես նաև օգտագործել է սիրիացի, աֆղան և պակիստանցի վարձկաններ 2020թ. պատերազմի ժամանակ: Բացի այդ, տեղեկություններ են հավաքագրվել Բերձորի ճանապարհի արգելափակման վերաբերյալ:

Ինչպես Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ, այպես էլ դրանից հետո, Արևմտյան Հայաստանը շարունակեց հավաքագրել պատերազմական հանցագործության տարրեր պարունակող փաստերը, որոնք վկայում են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան։ 44 օրյա պատերզամի ժամանակ հայ զինվորները միայնակ դիմադրել են ավելի քան 6 երկրների պրոֆեսիանալ մարտիկների, որոնք կռվել են ադրբեջանական հովանավորչության ներքո։ Հայ զինվորի կռիվը եղել է հանուն հայրենիքի և բնիկ հողերում ապրելու իրավունքի համար։