Արդեն 57 օր է, ինչ Արցախում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից: 

Այս մասին նշված է Մարդու իրավունքների միջազգային ընկերության՝ Գերմանիայի մասնաճյուղի հայտարարության մեջ:

«Մենք տեղեկացել ենք, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։ Ռուսական ուժերի միջոցով տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է, և մեքենաների մեջ նստել են ադրբեջանցի իբրև «բնապահպանները»։ Նրանք ապօրինաբար նկարահանել են երեխաներին և հոգեբանական բռնության ենթարկել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը: Ադրբեջանը պետք է դադարեցնի Բերձորի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։Արևմտյան Հայաստանը կոչ է անում միջազգային կառույցներին լրջագույնս զբաղվել այս հարցով, քանի որ արդեն 57 օր է Արցախի բնիկները ադրբեջանցի իբրև բնապահպանների պատճառով  հայտնվել են հումանիտար ճգնաժամի մեջ։ Ադրբեջանցիներն ու ռուսական ուժերը, ովքեր ընդունում են 57 օր շրջափակումը, գիտակցո՞ւմ են արդյոք մեղսակցության աստիճանը մի ամբողջ բնակչության պատանդ վերցնելու այս հանցագործությանը։