Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։
Ժյուրին հայտարարելով ընտրությունը՝ «Ավրորայի լուսաբացը» նկարագրեց որպես «արխիվների, անիմացիաների և գեղարվեստական գրականության միջոցով պատմված համոզիչ մի պատմություն՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում և իրազեկում այսօրվա քաղաքական լարվածության ու մարտահրավերների մասին»։
Արևմտյան Հայաստանը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում հաղթանակներ ու հաջողություններ: