Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին: Նա իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի իշխանությունների աշխատանքից:
Դեմիրթաշը Թուրքիայի զինված ուժերին կոչ է արել իրենց տրամադրության տակ գտնվող մեքենաները և սարքավորումները ներգրավել փրկարարական աշխատանքներում: «Վաղն արդեն շատ ուշ կլինի»,- ասել է Դեմիրթաշը՝ հավելելով, որ կառավարությունը պիտի կազմակերպի այն կամավորների աշխատանքները, ովքեր ցանկանում են մասնակցել փրկարարական աշխատանքներին: