Բալամանդ, փետրվարի 6 , 2023 թվական.
Տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Պատրիարք Ջոն 10-րդը դիմել է Անտիոքի Աթոռի արքեպիսկոպոսներին, որտեղ ասել է.
«Ռիխտերի սանդղակով 7,8 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում։ Դրա հետցնցումները հարվածել են Սիրիային։ Այս աննախադեպ երկրաշարժը մեծ վնաս է հասցրել մարդկանց,նրանց կյանքերին և առողջությանը:
Այն նաև մեծ վնասներ է հասցրել Ալեքսանդրետի, Մերսինի և Անտիոքի հայազգի քաղաքացիների տներին և հայկական եկեղեցիներին: Տեղեկացնում ենք այս աղետի մասին, որը պատուհասել է մեր զավակներին՝ բռնազավթված Արևմտյան Հայասաստանում։
Խնդրում ենք ձեզ աղոթել հանգուցյալների հոգիների հանգստության և վիրավորների ապաքինման համար: Սփոփանք տառապողներին և անօթևաններին, ովքեր ապաստան չունեն: Մենք օգնություն կազմակերպելու ակնկալիքով խնդրում ենք Ձեզ՝ առաջնորդել և ձեր թեմերում ձեռնարկել գործողություններ, որտեղ կարտահայտվի մեր սերն ու համերաշխությունը մեր տառապյալ եղբայրների հանդեպ՝ Անտիոքի Աթոռի այս հոգեհարազատ վայրում:
Թող Աստված պահապան լինի ձեզ և պաշտպանի ձեզ բոլոր չարիքներից»։
Արևմտյան Հայաստանը բարձր է գնահատում այս ծանր իրվիճակում Պատրարք Ջոն 10-րդ-ի կոչը, Արևմտյան Հայաստանի աշխարհի հավատավոր հայերին կոչ անելով աղոթել ավերիչ երկրաշարժի արդյունքում վիրավորում ստացածների շուտափույթ ապաքինման համար: Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը իր ժողովրդի կողքին է և ցանկացած խնդրով պատրաստ է աջակցություն ցուցաբերել: